Տուրիզմի կոմիտե. Գառնիի տաճարում փակ միջոցառման հետ կապված բազմաթիվ բողոքներ են ստացվել
Գառնիի հեթանոսական տաճարում անցկացված փակ միջոցառման կապակցությամբ բազմաթիվ բողոքներ են ստացել։ Տեղեկությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է ՀՀ տուրիզմի կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ բողոքները ստացվել են ոլորտի ներկայացուցիչների կողմից։
«Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ aysor.am-ը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր Գառնիի հեթանոսական տաճարը, որտեղից լսվում էր ռաբիս երաժշտություն։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Գառնիի հեթանոսական տաճարը երեկ փակ է եղել այցելուների համար, որովհետև այնտեղ փակ միջոցառում էր անցկացվում:
Նույն աղբյուրի տեղեկություններով՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված պատմամշակութային հուշարձանի տարածքում հարսանիք էր անցկացվում։
Նշենք, որ դեռ օգոստոսի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացրել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-ից մինչև 22։00-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը փակ կլինի։ Հաղորդագրության մեջ պատճառը նշված չէ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.