Փորձագետ․ Երևանի կողմից սահմանազատման գաղափարը այդքան էլ եռանդուն առաջ չի մղվում
Կարծես թե հայկական կողմից սահմանագծման ու սահմանազատման գաղափարը այդքան էլ եռանդուն առաջ չի մղվում, որքան նախկինում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ռազմական հարցերով փորձագետ Մհեր Հակոբյանը:
«Նման դեպքում ինֆորմացիան տրվում է հանրությանը ոչ լրիվ, մենք ու Ադրբեջանը ինֆորմացիան տալիս ենք մի մասով, ասում ենք այն ինչը մեզ ձեռնտու է, չենք ասում այն, ինչը մեզ ձեռնտու չէ: Կարծես թե մեր կողմից այդքան էլ եռանդուն այդ գաղափարը առաջ չի մղվում, որքան նախկինում: Բայց դե այն, որ մենք հիմա խնդիր ունենք, ադրբեջանցիները մտել են մեր սահման Սև լճի տարածքում, դա արդեն փաստ է, ցավոք: Խնդիրները իրականում համակարգային են, միայն սահմանազատումը չէ, ես անընդհատ ասում եմ պետականաշինության խնդիր մենք ունենք, լավ, որակյալ կառավարում չունենք , և դա էլ ազդում է ամեն ինչի վրա և բանակի, և ոստիկանության և պետական կառավարման համակարգի վրա: Ցավոք, ունենք այս պետությունը վատ աշխատող մեխանիզմ ունենք և մեր հասարակության զգալի մասն էլ որոշեց, որ սա իրեն ձեռք է տալիս»,- ասաց նա:
Սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսվելու դեպքում, ըստ Հակոբյանի, Ադրբեջանը պնդելու է, որ իր առաջ եկած մասերն իրենց են պատկանում. «Պարզ է, որ ամեն կողմ փորձելու է իր առավելագույնին հասնել, հիմա Ադրբեջանի ախորժակը բացվել է և ասելու է, որ դեկտեմբերին իրենք սխալ են կանգնել, հիմա իրենք ճիշտ են, մի բան էլ ավել: Դա այդպես է նաւե մարդկային հարաբերություններում, եթե ուժեղ ես, կարողանում ես, անում ես: Հիմա իրենք են հզոր և փորձում են առաջ տանել իրենց շահերը: Պետք է հզոր լինել և ակտիիվ ձևով պայքարել քո շահերի համար, բայց դե ինչքանով է դա արվում, կամ չի արվում, ամեն ոք թող ինքը որոշի»:
Նշենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը օրեր առաջ անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման խնդրին ասել է. «Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը: Մենք այս առումով արդեն հայտարարել ենք: Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի և հնարավորություն կստեղծի սահմանաատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի ստեղծված ճգնաժամը սահմանին ևս հնարավորինս արագ լուծենք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 18:51
Армяно-американская журналистка Ана Каспарян в интервью с Такером Карлсоном на платформе Tucker Carlson Network, вышедшем 25 июля 2025 года, рассказала о войне 2020 года в Арцахе, этнической чистке армян со стороны Азербайджана, разрушении древних армянских церквей, роли Израиля в вооружении Азербайджана, Геноциде армян и выживании армянской диаспоры в Сирии, Ливане, Иране и США, сообщает Zartonk Media.
-
2025-07-29 17:55
Апелляционный суд изменил меру пресечения в отношении бывшего мэра Ванадзора Самвела Дарбиняна и его брата Сейрана Дарбиняна. Об этом Sputnik Армения сообщил его адвокат Рубен Акопян.
-
2025-07-29 17:53
Турецкая компания Baykar на прошлой неделе провела симуляции полетов БПЛА на границе с Арменией, пишет тг-канал "Поствойна".
-
2025-07-29 17:51
Бывший главнокомандующий ВСУ, а ныне посол Украины в Великобритании Валерий Залужный — предпочтительный кандидат на пост президента Украины, и на альпийском курорте фактически "прошли выборы нового президента", сообщает пресс-бюро Службы внешней разведки Российской Федерации.