Խոակին Կապառոս․ Խաղի արդյունքն ամեն ինչի մասին վկայում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Գերմանիայից 0։6 հաշվով կրած պարտությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրի խաղում, տեղեկացնում է News.am-ը։
«Խաղի արդյունքն ամեն ինչի մասին վկայում է։ Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը։ Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները։ Երբ չենք խաղում համապատասխան ռիթմով, չեն կիրառում պրեսինգ այդպես է լինում, առաջին խաղակեսում ոչ մի խախտում չարեցինք։ Այդքան արագ, այդքան բարձր տեխնիկայով թիմերի դեմ այսպիսի խաղով ստացվում է այսպիսի արդյունք։
Չեմ կարծում, որ այս խաղի համար հաջող հարց է Իշխան Գելոյանին խաղադաշտ դուրս բերելու և Ալեքսանդր Կարապետյանին պահեստայինների նստարանին թողնելու մասին»,- ասել է Կապառոսը։
Գերմանիայի հավաքականը 12 միավորով գլխավորեց J խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 10 միավորով երկրորդն է։ Երրորդ տեղ բարձրացավ Ռումինիայի թիմը, որը 2։0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին և ունի 9 միավոր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.