Հայաստանը կարող է, առանց Արցախի կորստի, ճանաչել «Ադրբեջանի ամբողջականությունը»
Մեր երկրի քաղաքական ղեկավարների և Ադրբեջանի քաղաքական ղեկավարների հայտարարությունները միմյանց հակասող են, որովհետև Ադրբեջանը մեզանից պահանջում է, որպեսզի ճանաչենք միմյանց պետական սահմանները, իսկ Հայաստանն ասում է՝ եկեք սահմանազատում անենք։ Այդպես չի կարելի, 168․am-ի հետ զրույցում արձագանքելով սահմանզատման ու սահմանագծման վերաբերյալ հայտարարություններին՝ ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը՝ գործընթացի նախապայման համարելով Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք չկան։
Մովսես Հակոբյանը նաև կարծիք է հայտնել, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին հայտարարությունները դեռևս չեն նշանակում գործընթացի մեկնարկ։ Նրա խոսքով՝ դրա համար, դիվանագիտական հարաբերություններից բացի, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները, ինչ-որ փաստաթղթի շուրջ պայմանավորվեն, ապա ստեղծվի հանձնաժողով՝ երկու երկրների որոշած քարտեզով, որից հետո էլ տեղի ունենա սահմանագծում ու սահմանազատում։
Նման իրավիճակում Հայաստանի կողմից Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»՝ ներառյալ Արցախը, ճանաչելու ռիսկը Մովսես Հակոբյանը պայմանավորել է ՀՀ գործող իշխանության վարած դիվանագիտությամբ։
«Ամեն ինչ բանակցությունների ու պայմանավորվածությունների հարց է։ Եթե Հայաստանը կարողանա նորմալ բանակցություններ վարել, ապա կարող է, առանց Արցախի կորստի, ճանաչել «Ադրբեջանի ամբողջականությունը»՝ չճանաչելով Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս», - ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.