Այսօր արդեն 12-րդ օրն է՝ Ֆիզիկայի գիտավանի երկու բնակիչներ հացադուլ են հայտարարել
Այսօր արդեն 12-րդ օրն է՝ Ֆիզիկայի գիտավանի երկու բնակիչներ՝ իրավաբան Հայկ Հարությունյանն ու ինժեներ Կարեն Ամիրխանյանը, հացադուլ են հայտարարել՝ որպես բողոք պետական կառույցների հանցավոր անգործության, ոստիկանների կիրառած բռնության, ֆիզիկայի թաղամասում կատարվող ապօրինությունների դեմ։ Այս մասին News.am-ը տեղեկանում է Ա. Ալիխանյանի անվան Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի աշխատակիցներից:
Հայտարարությունում նաև ասվում է. «Հացադուլի պահանջներն են՝
- կասեցնել Ալիխանյան 6/1հասցեում սկսված ապօրինի շինաշխատանքները,
- հետաքննել տարածքի օտարման հետ կապված կեղծիքները՝ ընթացք տալով բնակիչների դիմումներին,
- անմիջապես տրամադրել բնակիչների պահանջած փաստաթղթերը, որոնց տրամադրման ժամկետները խախտվել են Քաղաքապետարանի կողմից։
Անգամ իմանալով, որ քաղաքացիները օգոստոսի 26-ից հացադուլի մեջ են, քաղաքապետարանը շարունակում է չտրամադրել հիմնաքարային մի փաստաթուղթ՝ եզրակացություն այն մասին, թե արդյոք հիշյալ տարածքը Հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումներին ենթակա եղել է 2004-2005 թվականներին․ այդ սահմանափումներով տարածքը ոչ մի դեպքում չէր կարող օտարվել։
Հարկ ենք համարում ընդգծել, որ այս ընթացքում որևէ պատասխանատու պաշտոնյա չի այցելել հացադուլ իրականացնող քաղաքացիներին, չի հետաքրքրվել նրանց առողջությամբ և չի քննարկել ներկայացված պահանջները։ Անընդունելի ենք համարում պատկան մարմինների այսպիսի վերաբերմունքը քաղաքացիների արդար բողոքին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.