Последние новости

Հայաստանի ԱՆ-ն հավանություն է տվել «Sputnik Լայթ» պատվաստանյութի կիրառմանը

ՀՀ առողջապահության նախարարությունը հավանություն է տվել ռուսական «Sputnik Լայթ» պատվաստանյութի կիրառմանը։ Տեղեկությունը հայտնում է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը:

««Sputnik Լայթ» մեկ բաղադրիչով պատվաստանյութը բարձր անվտանգություն ու արդյունավետություն է ցուցադրում մի շարք երկրների բնակչությանը պատվաստելու ընթացքում», - ընդգծել են հիմնադրամում, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Նշվում է, որ պատվաստանյութի կիրառման արդյունավետությունը տարեց մարդկանց դեպքում կազմում է 78,6-83,7 տոկոս: Պարագվայում, երկրի առողջապահության նախարարության տվյալների համաձայն, դեղամիջոցի արդյունավետությունը կազմել է 93,5 տոկոս։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ