Մերկելը հավանություն է տվել թալիբների հետ բանակցություններին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Աֆղանստանում իշխանություն հաստատած «Թալիբան» շարժման հետ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին՝ շարունակելու համար մարդկանց տարհանումը աֆղանական տարածքից։ Նրա խոսքերը, հղում կատարելով գերմանական լրատվամիջոցներին, ներկայացնում է «Ինտերֆաքս» գործակալության ուկրաինական բաժանմունքը։
«Ինչ վերաբերում է «Թալիբանին», ապա, իհարկե, մենք պետք է խոսենք նրանց հետ, որովհետև հենց նրանց հետ ենք ստիպված գործ ունենալ հիմա»,- ասել է Մերկելը մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Գերմանիան ցանկանում է երկրից դուրս բերել այդ թվում նրանց, ովքեր համագործակցել են գերմանական կազմակերպությունների հետ և հիմա գտնվում են սպառնալիքի տակ։ Բացի այդ, երկխոսությունը թալիբների հետ թույլ կտա երկիր հասցնել մարդասիրական օգնություն։
Մերկելի խոսքերը գերմանական լրատվամիջոցներում հրապարակված՝ թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդի հայտարարության պատասխանը դարձան. նա կոչ էր արել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Աֆղանստանի նոր իշխանությունների և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև։
Ավելի վաղ «Թալիբանի» հետ երկխոսության հնարավորության մասին հայտարարել էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը չորս անգամ կմեծացնի հումանիտար օգնությունն Աֆղանստանին, եթե թալիբները պահպանեն մարդու իրավունքները իրենց ենթակայության տակ գտնվող տարածքում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.