«Ֆիզգորոդոկում» ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել
«Ֆիզգորոդոկում» ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին ասվում է «Ֆիզգորոդոկի» բնակիչների հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշվում է, որ բնակիչների հաղորդման հիման վրա օգոստոսի 30-ին դատախազությունը գործ է հարուցել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրա արդյունքում ծանր հետևանքների հանգեցնելու հիմքով։ Գործն ուղարկվել է ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Հաղորդագրությունում ասվում է, որ մի քանի օր է՝ Ալիխանյան 6/1 հասցեում շինարարական աշխատանքները կանգնեցված են։
«Մենք ակնկալում ենք, որ դատախազությունը կկասեցնի հնարավոր շինարարությունը մինչև գործի քննության ավարտը՝ քրեական գործի համար կարևոր ապացույցները անվնաս պահպանելու նպատակով», - նշվում է հայտարարության մեջ։
Բնակիչները նշում են, որ շարունակելու են իրավական պայքարը, զուգահեռաբար չեն դադարեցնելու քաղաքացիական նախաձեռնություններն ու խնդրի բարձրաձայնումը։
Երևանի քաղաքապետարանից նրանք պահանջում են
- Անհապաղ տրամադրել տարածքի՝ Հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումներին ենթակա լինելու հիմքերն ու եզրակացությունը։
- Հեռացնել շինհրապարակի ցանկապատը, որը տեղադրվել է մայթերին, ճանապարհին, հանրային տարածքում։
- Իրավապահ մարմիններին դիմել «Ռատկո» ՍՊԸ կառուցապատող կազմակերպությանը առանց հողօգտագործման թույլտվության համայնքային հողում ապօրինի աշխատանքներ իրականացնելու մասով պատասխանատվության ենթարկելու պահանջով։
- Ավագանու արտահերթ նիստ հրավիրել խնդիրը քննելու և քաղաքին պատկանող հողը վերադարձնելու քայլեր ձեռնարկելու համար՝ ապահովելով բնակիչների ներկայացուցիչների մասնակցությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.