Последние новости

Ուջանի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արագածոտնի մարզի Ուջան համայնքի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին. Նրանք բողոքում են, որ իրենց խաղողը չեն մթերում:

 


«Մեր պահանջն է մարզի ղեկավարը գա էստեղ, նախարարությունից մարդ գա, մեր հարցի լուծումը տա: Խաղողի գործարաններից կեսը խաղող ընդունելուց հրաժարվում են, ասում են՝ անցած տարվանից մեր հորերը լիքն է, խաղող ընդունելու ձև չունենք: Ով էլ ընդունում է, ասում է՝ 115 դրամ: Պռոշյանի կետը բացվել է, արդեն 100 մեքենա հերթ է: Պայմանագրում էլ կետ ունեն, որ իրենց ուզած որակը չլինելու դեպքում գնիջեցում է լինելու: Այսինքն կարող են ասել՝ 60 դրամ է, չես ուզում, գնա: Գումարն էլ 270 օր հետո է լինելու: Ասում են՝ 300 մանկապարտեզ ենք սարքում, մանուկ պետք ա լինի, որ մանկապարտեզ գնան»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ