Մահացել է Ժան Պոլ Բելմոնդոն
Մահացել է ֆրանսիացի նշանավոր դերասան Ժան Պոլ Բելմոնդոն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նա 88 տարեկան էր։
Բելմոնդոյի ստեղծագործական դեբյուտը սկսվել է 1950 թվականին՝ Փարիզում: Նրա առաջին կինոդերը եղել է «Քնած գեղեցկուհին» ֆիլմում (արքայազնի դերը): Սակայն, Բելմոնդոն ճանաչում և փառք գտավ տասը տարի անց միայն` համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ մտած «Վերջին շնչով» ֆիլմից հետո:
1970-ական թվականներին Բելմոնդոն նկարահանվում էր մարտաֆիլմերում և կատակերգություններում: Ֆիլմերի գրեթե բոլոր հնարքները նա ինքն էր կատարում («Հիանալին», «Հրեշը», «Վարպետների վարպետը», «Պրոֆեսիոնալ»): Անփոխարինելի ժպիտով պատանի ըմբոստի կերպարը եվրոպական երիտասարդության համար նմանակելու առարկա էր դարձել: Բելմոնդոն աշխատել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպես Ժան Լյուկ Գոդարը, Կլոդ Լելուշը, Մարսել Կարնեն, Ժան Պիեր Մելվիլը: Դերասանը հաջողությամբ մասնակցել է նաև թատերական բեմադրությունների: 1991 թվականին Ժան Պոլ Բելմոդնոն ձեռք է բերել սեփական «Վարիետե» թատրոնը:
Հայ հանդիսատեսին առավել հայտնի են նրա «Պրոֆեսիոնալը», «Ուրախ զատիկ», «Հրեշը» ֆիլմերը։
2001 թվականին Ժան Պոլ Բելմոնդոն գործնականորեն թողել էր մասնագիտությունը, քանի որ սրտի տագնապ էր ունեցել: Բայց 2008 թվականին կրկին հայտնվել է էկրաններին «Մարդը և նրա շունը» ֆիլմում:
Դերասանն արժանացել է Ֆրանսիայի բարձր պարգևների` Պատվավոր լեգիոնի և «Արվեստի և գրականության բնագավառում ունեցած վաստակի համար» շքանշանների:
Բելմոնդոն մտերիմ էր ֆրանսիական շանսոնի արքա Շառլ Ազնավուրի հետ։ Իր մահից ժամեր առաջ Ազնավուրը Բելմոնդոյի հետ արված լուսանկար էր դրել Instagram-ում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 12:35
Очевидно, что цель уголовного преследования в отношении Эдгара Казаряна - заставить замолчать его в публичных выступлениях общественно-политического характера, причем путем открытого злоупотребления частью 2 статьи 490 УК Республики Армения, написал бывший омбудсмен Арман Татоян.
-
2025-02-22 12:33
Такие положения не обсуждаются в мирном договоре. Об этом заявил вице-спикер парламента Армении Рубен Рубинян, комментируя заявления из Азербайджана о том, что одна из двух несогласованных статей армяно-азербайджанского мирного договора касается «Зангезурского коридора», а другая – конституции.
-
2025-02-22 12:31
«Гражданский договор» обратилась к криминальным авторитетам и крупным бизнесменам, чтобы обеспечить свою победу на выборах в общинах Гюмри и Паракар, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники.
-
2025-02-22 12:30
То, что происходит против Вардана Гукасяна, является политическими репрессиями. Об этом говорится в заявлении бывшего мэра Гюмри Вардана Гукасяна.