Последние новости

Հադրութի շրջանում hայտնաբերվել է ևս 1 աճյուն

Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` հայտնաբերել է ևս մեկ աճյուն: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունը։

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1657 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ