Ֆրանսիայի քաղաքացին փորձել է Նիցցայից Երևան 221 գրամ կոկաին բերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի քաղաքացին ձերբակալվել է, իսկ հետագայում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Բացահայտվել է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության և իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Ըստ ԱԱԾ հաղորդագրության` Ֆրանսիայի քաղաքացին Հայաստանում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 221,08 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց, որը 2021 թվականի սեպտեմբերի 3-ին, քողարկված ձևով պահելով իր մոտ, Նիցցա-Փարիզ-Երևան ավիաչվերթով մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մաքսային հսկողության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել և վերցվել է իրացնելու նպատակով ապօրինի պահվող առանձնապես խոշոր չափերի հիշյալ թմրամիջոցը:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա հիշյալ անձնավորությունը ձերբակալվել է, իսկ հետագայում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 17:45
Азербайджан пока не дал официального ответа на предложения Армении по разблокированию коммуникаций в регионе. Об этом в ответ на вопрос корр. Арменпресс заявил на брифинге секретарь Совета безопасности Армении Армен Григорян.
-
2025-06-13 17:43
Израиль нанес очередной удар по городу Тебриз, расположенному на северо-западе Ирана, передает РИА Новости со ссылкой на иранское агентство Nour News.
-
2025-06-13 17:41
Баку еще не отреагировал на данные о нарушениях перемирия со стороны азербайджанских ВС, переданные Арменией, сказал секретарь Совбеза Армен Григорян журналистам на полях форума APRI в Ереване.
-
2025-06-13 17:39
Удары Израиля по жилым районам Тегерана привели к гибели не менее 78 человек, еще 329 пострадали. Об этом сообщает агентство Fars.