Յոթ երկրների զինվորականներ ժամանել են ՌԴ՝ մասնակցելու «Զապադ -2021» զորավարժություններին
Յոթ պետությունների զորակազմերը ժամանել են Նիժնի Նովգորոդի մարզ՝ «Զապադ -2021» ռազմավարական զորավարժություններին մասնակցելու։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Գերատեսչությունը հայտնում է, որ Հայաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Պակիստանի ու Շրի Լանկայի շուրջ 500 զինծառայողներ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով թռել են Արևմտյան ռազմական օկրուգի մարտական պատրաստության կենտրոնի ինքնավար դաշտային ճամբար ու սկսել են սպառազինության, ռազմական ու հատուկ տեխնիկայի ընդունումն ու համատեղ վարժանքների նախապատրաստությունը։
Նշվում է, որ հինգ օրվա ընթացքում զինվորականները կծանոթանան համատեղ զորավարժության անցկացման հրապարակներին, կիրականացնեն սպառազինության և ռազմական տեխնիկայի, մասնավորապես՝ Տ - 72Բ3 տանկերի, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաների, ինչպես նաև ԱԿ-74Մ ինքնաձիգների, նռնականետերի ու գնդացիրների փորձարկում:
«Զապադ-2021» ռուս-բելառուսական համատեղ ռազմավարական զորավարժություններին կմասնակցեն շուրջ 200 հազար մարդ, ավելի քան 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 760 միավոր մարտական տեխնիկա, որոնցից 13 հազար մարդ, ավելի քան 30 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 350 միավոր մարտական տեխնիկա կգործարկվեն Բելառուսի տարածքում: Ռուսական և բելառուսական կողմերը բազմիցս հայտարարել են առաջիկա զորավարժությունների պաշտպանական բնույթի մասին, դրանք ուղղված չեն որևէ մեկի դեմ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.