Ռուս խաղաղապահներն ապահովել են Ամարաս այցելած ուխտավորների անվտանգությունը
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցելած ավելի քան 60 ուխտավորի անվտանգությունը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմն իրականացնում է ուխտավորների անվտանգության ապահովման խնդիրը։ Ուխտավորները գալիս են ինչպես կենտրոնացված շարասյան կազմում, այնպես էլ անձնական ավտոտրանսպորտով», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վիկտոր Կուլիկովը։
Խաղաղապահներն ուխտավորների անվտանգությունն ապահովել են նաև եկեղեցական արարողության ժամանակ:
«Մենք եկել ենք Հայաստանից։ Շատ էինք ուզում գալ, բայց վախ կար։ Շնորհակալություն խաղաղապահներին, որ մենք կարողացանք հանգիստ գալ այստեղ։ Խաղաղապահները մեզ շատ հարգանքով են վերաբերվում։ Շնորհակալություն։ Մենք հանգիստ անցանք ամբողջ ճանապարհը, պարզապես բարոյապես էր մեզ համար դժվար։ Բայց մենք տեսնում ենք, որ խաղաղապահները կատարում են իրենց առջև դրված խնդիրները, և դա մեզ հանգստացնում է։ Նրանք շատ մեծահոգի են և նույնիսկ հայերեն հարցրին մեր ինքնազգացողության մասին։ Շնորհակալություն նրանց այս ամենի համար», - պատմել է ուխտավոր Գայանե Մխիթարյանը։
Ամարասի վանքի սարկավագ Վիլեն Գրիգորյանն էլ վստահեցրել է, որ անվտանգության հարցը լուծվել է խաղաղապահների շնորհիվ։
«Ես գրեթե ապրում եմ այստեղ, ուխտավորներ են գալիս տարբեր վայրերից։ Ամեն դեպքում Ռուսաստանը միշտ մեր կողքին է եղել։ Տեսնելով ռուսական դրոշները՝ մենք մեզ ազատ ենք զգում, զգում ենք բարեկամությունն ու ամենակարևորը՝ անվտանգությունը», - ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.