ՀՀ-ն վարկային վարկանիշ կստանա Fitch-ի և Moody's-ի ռուսական անալոգից. հուշագիր է ստորագրվել
ՀՀ ֆինանսների նախարարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և Վերլուծական վարկային վարկանիշային գործակալության (АКРА) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը` հավելելով, որ այն ստորագրել են ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և АКРА գործակալության խորհրդի նախագահ Միխայիլ Սուխովը:
«Հուշագրի շրջանակներում կողմերը սահմանում են համագործակցության հետևյալ ոլորտները՝ Հայաստանի Հանրապետությանը սուվերեն վարկային վարկանիշի շնորհում, վարկանիշային ծառայությունների մատչելիության ապահովում, ներառյալ՝ ՀՀ ֆինանսական շուկայի ռեզիդենտ ընկերությունների՝ АКРА վարկային վարկանիշներով գնահատում, ՀՀ թողարկած պարտատոմսերին վարկային վարկանիշների տրամադրում՝ ԵԱԶԲ-ի հետ համագործակցության ծրագրերի շրջանակներում շահավետ պայմաններով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն արդյունավետ է գնահատել Եվրասիական զարգացման բանկի հետ իրականացված բազմաթիվ համատեղ ծրագրերը, Հայաստանի հետ ունեցած համագործակցությունն ու այն խորացնելու պատրաստակամություն հայտնել:
Նիկոլայ Պոդգուզովն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանը և ԵԱԶԲ-ն երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ են իրականացվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.