Последние новости

Հայաստանից փորձել են մաքսանենգ ճանապարհով ՌԴ ներկրել ավելի քան 7,5 հազար տուփ ծխախոտ

«Դոմոդեդովո» օդանավակայանի մաքսավորները կանխել են առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքի մեծ խմբաքանակի ներմուծումը ՌԴ տարածք: Ինչպես հայտնում է «Դոմոդեդովո» մաքսային գրասենյակը, սա այս շաբաթ Հայաստանից չմակնշված ծխախոտ ներկրելու արդեն երկրորդ փորձն է:

Ծխախոտը ՌԴ տարածք են փորձել անցկացնել Երևանից ժամանած երկու ուղևոր։

Հայտնաբերված ապրանքների շարքում են «VIP Blue», «Black Tip», «Garni», «Cigaronne»՝ 631 բլոկ և 1197 տուփ։

Փաստի առթիվ կատարվում են ստուգումներ ՌԴ ՔՕ համապատասխան, տեղեկացնում է Aysor.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ