Последние новости

Իրանը կարող է հարվածներ հասցնել Իրաքյան Քուրդիստանի ահաբեկչական խմբավորումներին

Իրանի զինված ուժերը կարող են հարված հասցնել իրաքյան Քուրդիստանում ահաբեկչական խմբավորումներին, եթե դրանք սպառնան Իսլամական Հանրապետության անվտանգությանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը:

«Զինված ահաբեկչական խմբավորումները փորձում են Հյուսիսային Իրաքն օգտագործել Իրանի հետ սահմանի շրջանում անվտանգության սպառնալիքներ ստեղծելու համար»,-Պակպուրի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:

Նրա խոսքով՝ նման իրադրության շարունակումն անընդունելի է Իրանի համար և Թեհրանը համապատասխան կերպով կպատասխանի ահաբեկիչներին, ուստի այդ շրջանի բնակիչները պետք է հեռու մնան ահաբեկչական խմբերի տեղակայման վայրից։

Երկրի արևմուտքում սահմանակից շրջանները լարվածության աղբյուրներից մեկն են Իրանի համար։ Իրաքի սահմանով Իրանի տարածք է ներկրվում մաքսանենգ ապրանքների զգալի մասը։ Բացի դրանից, իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին պարբերաբար բախումներ են տեղի ունենում իրանցի սահմանապահների և քրդական կազմակերպությունների անդամների միջև։

Թեհրանը պնդում է, որ հակակառավարական կազմավորումների զգալի մասը տեղակայված է Իրաքյան Քրդստանի տարածքում, տեղեկացնում է Panorama.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ