Դատարանը հնարավորություն չի տալիս իրականացնել Արմեն Գևորգյանի պաշտպանությունը
Դատարանը հնարավորություն չի տալիս իրավական գործիքներով իրականացնել Արմեն Գևորգյանի պաշտպանությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ալեքսանյանը հայտարարել է գործընթացը լքելու մտադրության մասին՝ կապված դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների հետ։
«Մենք պնդում ենք, որ դատավոր Դանիբեկյանը հանցանք է գործել և պետք է պատասխանատվություն կրի։ Այժմ բողոքը գտնվում է Վճռաբեկ դատարանում, եթե այն բավարարվի, ապա քրեական գործ կհարուցվի»,-նշեց Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ Դանիբեկյանը չի կարողանում զսպել իր էմոցիաները։
Անդրադառնալով Դանիբեկյանի անձին՝ նա կրկնեց, որ նրա գործողությունները խախտում են Գևորգյանի՝ պաշտպանության իրավունքը։
Հարցին, թե արդյոք նա լքել է գործընթացը վերջնական, փաստաբանը պատասխանեց, որ տվյալ պահին հնարավոր չի համարում այդ գործում Դանիբեկյանի մասնակցությամբ Գևորգյանի պաշտպանության իրականացումը, սակայն մնում է Գևորգյանի փաստաբանը այլ գործերով։
Խոսելով ներկայիս միջադեպի պատճառների մասին՝ Ալեքսանյանը նշեց, որ Արմեն Գևորգյանը նոր կարգավիճակ ունի, իսկ պատգամավորական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել։ Այնուամենայնիվ, դատարանը մերժել է հարցի քննարկումն ու ՍԴ դիմումը։ «Դիրքորոշումը կարող է փոխվել։ Դատարանը համարձակություն չունեցավ ասել, որ փոխել է դիրքորոշումը։ Արդյո՞ք պետք է նման դատարան։ Դա դարի գործընթաց է, և անթույլատրելի է, որպեսզի դատավորը վնասի այդ գործով արդարադատության հեղինակությունը։ Եթե Աննա Դանիբեկյանն ի վիճակի չէ վարելու գործը, ապա թող չվարի»,-հայտարարեց Ալեքսանյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: