Ադրբեջանցիները կրակել են Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում։
«Արձակված կրակոցների հետևանքով տուժել է Թաղավարդ համայնքի բնակիչներից մեկի տունը։ Տան ուղղությամբ արձակված կրակոցներից 3 գնդակ խոցել են տան պատը, 1 գնդակ՝ ննջասենյակներից մեկի պատուհանը։ Ադրբեջանական կրակոցներից տուժած տանը բնակվում են 6 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ անչափահաս երեխա»,- նշված է գրառման մեջ։
Պաշտպանի խոսքով՝ կեսգիշերն անց ևս ադրբեջանական կողմը շարունակել է կրակոցները։ Դրանք հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, նյութական վնաս էլ չի արձանագրվել։
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ռուս խաղաղապահներն ու Արցախի իրավապահ մարմինները։
Արցախի ՄԻՊ-ը շեշտում է՝ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը անմիջական և իրական սպառնալիք են Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների համար և խաթարում են բնակիչների բնականոն կյանքն ու գործունեությունը։
Նա նաև ընդգծում է, որ արձանագրվող դեպքերի առթիվ ադրբեջանական կողմը, մասնավորապես, միջադեպերի հեղինակները, որևէ պատասխանատվության չեն ենթարկվում, ինչը հիմք է դառնում նման դեպքերի կրկնության համար։
Ստեփանյանը պնդում է՝ անհրաժեշտ է հրադադարի խախտման բոլոր դեպքերի առնչությամբ համապարփակ քննություն իրականացնել ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 16:25
Небольшая группировка, забыв армянскую историю, тысячелетнюю историю Армянской церкви, напала на Армянскую церковь, армянский народ.
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".
-
2025-06-17 15:32
Россия в настоящее время видит как минимум нежелание Израиля выходить на мирный трек урегулирования конфликта с Ираном и обращаться за посредничеством в этом вопросе. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.