Последние новости

ՄԻՊ․ Ի՞նչպես են ապահովելու Չարչյանի բժշկական օգնությունը ՔԿՀ-ում

Արմեն Չարչյանի երկրորդ կալանավորումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, մի քանի անգամ այցելել են ինչպես հիվանդանոց, այնպես էլ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Առանձնազրույցի և բժշկական փաստաթղթերի հիման վրա Պաշտպանի աշխատակազմն առաջարկել է նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Դրանից հետո ևս մեկ այց է իրականացվել Արմեն Չարչյանին, ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը:

Օրենքի պահանջի համաձայն՝ պարզաբանումներ են պահանջվել Արդարադատության նախարարությունից կապված այն հարցի հետ, թե ինչպես է ապահովելու Արմեն Չարչյանի բժշկական օգնությունը ՔԿՀ-ում:

Բացի այդ, Պաշտպանի աջակցությամբ լուծվել է նաև հանձնուքների հարցում առաջացած խնդիրը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ