Последние новости

Խոշոր առևտրային կենտրոններում շաքարավազի մանրածախ գնի բարձրացում է արձանագրվել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է մշտադիտարկում իրականացնել շաքարավազի շուկայում։ Հանձնաժողովն արձանագրել է խոշոր առևտրային կենտրոններում շաքարավազի մանրածախ գնի բարձրացում շուրջ 20 դրամով։ Այս մասին News.am-ը տեղեկանում է Հանձնաժողովից:

Շաքարավազի գնի բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ և հարցումներ է իրականացնում։ Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդի որևէ դրսևորում չի արձանագրվել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ