Գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Րոպեներ առաջ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց 2 հայ գերիներին տեղափոխող Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը։ Օդանավականից տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Նշենք, որ 2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։
Ի դեպ, վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն էին։ Այդ օրը տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորականներ են անհետացել։ Տեղեկությունը ավելի ուշ հաստատեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում էր, որ զինծառայող Արթուր Նալբանդյանն ու վարորդ Արամայիս Տոռոզյանը ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասից են։ Նրանց հետ կապը կորել է հուլիսի 14-ի լուսադեմին, երբ մառախուղ է եղել, իսկ զինծառայողներն ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականություններ են կատարել։ Ըստ ՊՆ–ի` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։
Հուլիսի 16-ին Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել էին, որ զինծառայողն ու վարորդը հայտնվել են ադրբեջանական կողմում։ Սակայն ադրբեջանական կողմը պաշտոնապես չէր հաստատում այս լուրը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.