Հայտնի է, թե ՏԻՄ ընտրություններում ովքեր կղեկավարեն ՔՊ համամասնական ցուցակները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ իր թեկնածուներով։ Այսօր կուսակցության վարչության նիստում քննարկվել են առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊԿ մասնակցությունը և համամասնական ցուցակների կազմը։ Տեղեկությունը հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Այսպիսով՝ ըստ վարչության որոշման՝ Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանը։
Դիլիջանում ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Դավիթ Սարգսյանը։
Սյունիքի մարզի Մեղրի համայնքում համամասնական ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արարատ Թումանյանը, Գորիսում՝ ՔՊԿ անդամ Վլադիմիր Աբունցը, Տեղ համայնքում՝ ՔՊԿ անդամ Դավիթ Ղուլունցը, Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊԿ անդամ Արթուր Մաթևոսյանը։
Հայաստանում նշված համայնքներում ՏԻՄ ընտրություններ կկայանան հոկտեմբերի 17–ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.