Последние новости

Մակրոնը կգլխավորի Ժան Պոլ Բելմոնդոյի հրաժեշտի համազգային արարողությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 9-ին Փարիզի Հաշմանդամների տան բակում կգլխավորի դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հրաժեշտի համազգային արարողությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

Արարողությունը պետք է սկսվի ժամը 16:30 -ին: Դրան կմասնակցեն Բելմոնդոյի ընտանիքը, ընկերները, պետական պաշտոնյաներ և մշակույթի գործիչներ: Սպասվում է, որ ֆրանսիայի առաջնորդը հանդես կգա ելույթով:

Բելմոնդոն մահացել է երկուշաբթի, իր տանը՝ ընտանիքի շրջապատում: Նրա փաստաբանի խոսքով՝ դերասանը վերջին ամիսներին սաստիկ հոգնածություն է զգացել, սակայն խաղաղ է մահացել, տեղեկացնում է Tert.am-ը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ