Իրավաբան․ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում հայ գերիների համար
Գերիները գտնվում են նրանց գերեվարած պետության պատասխանատվության տակ։ Այս մասին հիշեցրել է իրավաբան Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով օմբուդսմենի՝ ադրբեջանական գերության մեջ հայտնված հայերի հանդեպ անմարդկային վերաբերմունքին նվիրված զեկույցի դրույթները, տեղեկացնում է News.am-ը։
Իրավաբանն ընդգծել է, որ անկախ անմիջականորեն խախտմանը մասնակցածների անձնական պատասխանատվությունից, պետությունը պատասխանատվություն է կրում գերիների համար։ Գերիներն անմիջապես պետք է էվակուացվեն ճամբարներ, արգելված է նրանց բանտերում պահելը։ Մեկուսացման մեջ պահելը հնարավոր է միայն գերիների անվտանգության սպառնալիքի հիմնավորված առկայության դեպքում։ Ընդ որում՝ պայմաններն ավելի վատ չպետք է լինեն, քան այնտեղ ծառայություն իրականացնող զինվորականների պայմանները։ Պետությունը պարտավոր է օգնություն ցուցաբերել վիրավորներին։
«Ակտուալ է նաև բռնի անհետացման խնդիրը։ 10 ամիս անց Ադրբեջանի հսկողությանը ենթակա տարածքներում հայտնվածների ճակատագիրը դեռևս պարզված չէ։ Եվ այստեղ պատասխանատվություն կրում են պաշտոնատար անձինք, որոնց անգործության հետևանքով դա հնարավոր է դարձել»,- նշել է իրավաբանը։
Նա նշել է, որ համապատասխան ճամբարներ չեն ստեղծվել, նրանք բոլորը սկզբից ևեթ մեկուսացվել են արտաքին աշխարհից, ինչը բարձրացնում է խոշտանգումների և դրանց հետքերը թաքցնելու հավանականությունը։ Խոշտանգումների երեք հիմնական մարմինները՝ ՊՆ-ին կից ռազմական ոստիկանությունը, ԱԱԾ քննչական մեկուսարանը և արդարադատության նախարարության մեկուսարանները։ Գերիները զրկված են եղել սննդից, ջրից, քնից, հիգիենայի միջոցներից, ենթարկվել են կտտանքների, ծեծի։ ԱԱԾ-ում գործել են հատուկ բրիգադներ, ծեծել են մինչև գիտակցությունը կորցնելը։ Բոլոր մեթոդները ներկայացված են զեկույցում։
«Կա լուրջ ապացուցողական բազա, որ այդ երեք հաստատությունների ղեկավարությունները մասնակցել են խախտումների և խոշտանգումների իրականացմանը»,- ընդգծել է իրավաբանը՝ նշելով, որ ԵՄ-ում համապատասխան ոլորտը կարգավորող ակտը կարող է տարածվել Ադրբեջանի վրա։ Որպես պատժամիջոցներ նա նշել է առևտրային համագործակցության, ֆինանսավորման դադարեցման, զբոսաշրջային հաղորդակցությունների սահմանափակման և այլ հնարավորությունները։ «Մենք կարծում ենք, որ ԵՄ-ը այս առումով պետք է քայլեր ձեռնարկի»,- նշել է իրավաբանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանցի գործիչների հանդեպ Մագնիցկու ակտը նույնպես կարող է իր դերն ունենալ պատժամիջոցների կիրառման տեսքով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.