Արցախի ՄԻՊ․ Ադրբեջանը շարունակում է Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտումները
Ադրբեջանի իշխանությունը շարունակում է Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտումները։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ գերիների նկատմամբ բացի խոշտանգումներից հոգեբանական խոշտանգումներ են իրականացվել։ Ադրբեջանցի զինվորականներն օգտագործել են զոհվածների սոցցանցերում օգտահաշիվներն ու հեռախոսները։ Օմբուդսմենը նշել է, որ ռուս խաղաղապահները չեն կանգնեցնում ադրբեջանցիներին, որոնք խախտում են հրադադարը։ Երեկ կրակել են Թաղավարդ գյուղի ուղղությամբ, տուն է վնասվել։ Շուշիի հատվածում գրեթե ամեն օր խախտվում է հրադադարի ռեժիմը։
«Անհրաժեշտ է կիրառել միջազգային մեխանիզմներ միջադեպի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու համար։ Անհրաժեշտ է դիրքերը բաժանել այնպիսի հեռավորությամբ, որ հնարավոր չլինի կրակել»,-նշեց Ստեփանյանը։
«Միաժամանակ, փորձ է արվում վարկաբեկել ռուս խաղաղապահներին, որպեսզի հետագայում պահանջեն նրանց դուրսբերումը»,-հավելեց Ստեփանյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 08:43
Удары Израиля по Ирану являются нарушением устава ООН, Тегеран вправе ответить на них, заявил МИД исламской республики.
-
2025-06-13 07:58
В 3:00 мск ВВС Израиля нанесли «превентивный удар» по территории Ирана. В результате атаки погиб командующий КСИР Хоссейн Салами и ученые-ядерщики. Также сообщается о взрывах на ядерном объекте в Натанзе. Что известно об ударе и его последствиях – в подборке «Ъ».
-
2025-06-13 06:08
Решение о возможном нападении Израиля на Иран зависит конкретно от премьера еврейского государства Биньямина Нетаньяху. Об этом сказал Sputnik Армения научный сотрудник аналитического центра APRI, востоковед Сергей МЕЛКОНЯН на полях форума APRI-2025 в Ереване.
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.