«Հայաստան» խմբակցություն. Փաշինյանին ավելի շատ բնորոշ է վախը, քան թե ամոթը
Ղարաբաղում արդեն չկա ուժային այն կենտրոնը, որը կարող էր թելադրել իր օրակարգը և ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը սեպտեմբերի 8-ին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ պատմելով վերջերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի մասին։
Նրա խոսքով՝ Ղարաբաղում շարունակում են Հայաստանին նայել՝ սպասելով նրանից որոշակի ազդակներ։ «Ես կարծում եմ, որ մենք բավականաչափ ուժ և պոտենցիալ ունենք այն բանի համար, որպեսզի կանգնեցնենք, հակազդենք կամ դիմակայենք ողբերգական այն զույգին, որը ձևավորվել է Հայաստանում և Ղարաբաղում։ Մենք դրա համար անհրաժեշտ պետական մտածողություն ունենք, բայց պետք է ապահովենք միասնություն մեկ հակազդող ուժի շրջանակում»,- ասել է Վարդանյանը։
Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Ստեփանակերտի տոնական միջոցառումներում՝ Ղարաբաղի Անկախության օրվա առիթով, ընդդիմադիրը նշել է, որ կառավարության ղեկավարի առաջադրած օրակարգը, որը ցանկանում է պարտադրել հայ հասարակությանը, գործնականում արգելում է նման այցելություններ կատարելը։ «Նա վախենում է Ադրբեջանի և նրա նախագահ Իլհամ Ալիևի ռեակցիայից։ Փաշինյանին ավելի շատ բնորոշ է վախը, քան թե ամոթը։ Ես, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ նա այնտեղ, ըստ էության, անելիք էլ չունի»,- եզրափակել է Աղվան Վարդանյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).