Թաթոյան․ Քաղաքացիական անձիք հայ գերուն Ադրբեջանում խոշտանգել այնքան, որ խցում մահացել է
Ադրբեջանում պահվող հայ գերիներին ստիպել են, որպեսզի դրական խոսքեր ասեն իրենց հանդեպ վերաբերմունքի մասին, երբ նկարահանումներ են իրականացվել, հայ գերիների իրավունքների խախտումներին նվիրված զեկույցի ներկայացմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Սուտ տեղեկությունների ստացման նպատակը եղել է ակնհայտ։ Օրինակ՝ զինվորներից մեկին ստիպել են տեսախցիկի առաջ ասել, որ Կովսականում (Զանգելան) եղել է հարսանիք կամ ծննդյան արարողություն, ինքը նռնակով պայթեցրել է տունը, ինչի հետևանքով մահացել է 50 ադրբեջանցի։ Եղել են դեպքեր, երբ մարդկանց շղթայված են պահել. հատուկ ձեռնաշղթաներով կապել են ջեռուցիչ մարտկոցներին, զրկել են սննդից», - ներկայացրեց Թաթոյանը։
Հատկապես դաժան են վերաբերվել այն զինծառայողներին, ովքեր մասնակցել են 2016 թվականի ապրիլյան պատերազմին կամ արցախյան առաջին պատերազմին։
«Ծեծելով, խոշտանգելով ստացել են այդպիսի տեղեկություններ և դրա հիման վրա էլ ենթարկել են այդպիսի դաժան վերաբերմունքի», - ասաց Արման Թաթոյանը։
Պաշտպանի խոսքով՝ 20-ամյա ռազմագերիներից մեկին ստիպել են հագնել կանացի հագուստ, ենթարկել են նվաստացման։ Եղել են դեպքեր, երբ մարդկանց խոշտանգել են հանրության առաջ՝ քաղաքացիական անձանց ներգրավվելով։ Օրինակ, հիվանդանոցներում անցնող-դարձողները թքել են ռազմագերու վրա, ծեծել, բռնություն են գործադրել, և այդ ամենն արվել է հատուկ ծառայության աշխատակցի ներկայությամբ։
«Քաղաքացիական անձանց հանդեպ նույնպես դաժան է եղել վերաբերմունքը։ Մեզ մի տարեց մարդ տեղեկացրեց, որ եղել են դեպքեր, երբ մեկ այլ քաղաքացիական անձ գերու ծեծի են ենթարկել և խոշտանգել այնքան, որ այդ մարդը խցում մահացել է և մարմինը մի քանի օր մնացել է խցում», - ներկայացրեց Թաթոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.