Կառավարությունը 1,2 մլն դոլար է հատկացրել Հյուսիս–հարավի չարաշահումները բացահայտելու համար
«Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» իսպանական ընկերության հետ դատական գործի շրջանակներում քննության համար ՀՀ կառավարությունը հատկացրել է գրեթե 1,2 մլն դոլար։ Հարցը ներառված էր ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում` չզեկուցվող հարցերի մեջ:
Միջոցները կփոխանցվեն Միացյալ Թագավորությունից «Արկադիս Քոնսալթինգ» կազմակերպությանը, որը պետք է իրականացնի հետազոտություն, վերլուծություն և փորձագիտական եզրակացություն տրամադրի Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման շրջանակներում 1-ին և 2-րդ ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
Իրավական վեճերը ծագել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության միջև 2012թ. ապրիլի 27-ին կնքված թիվ T1-T2-CW-01 պայմանագրի շրջանակներում։
«Արկադիս Քոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանը կնքել է փորձագիտական ծառայությունների 1,175,000 ԱՄՆ դոլար (587 մլն 500 հազար դրամ) արժողությամբ գնման պայմանագիր:
2018 թվականի սեպտեմբերին Գլխավոր դատախազությունը հայտնաբերել էր շինարարության ընթացքում ֆինանսական խախտումներ: Քննության արդյունքում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Քննչական կոմիտե: Պետությանը հասցված վնասը գնահատվել է գրեթե 50 մլն դոլար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.