Ղարաբաղյան հակամարտությունում ԱԹՍ–ների վճռորոշ դերը միֆ է. Ուսումնասիրություն
Հայտարարությունները, թե 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ անօդաչուները վճռորոշ դեր են ունեցել Ադրբեջանի հաղթանակի հարցում, միֆ է։ ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ այս մասին ասվում է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի հրապարակած «Փոթորիկ Կովկասում» ուսումնասիրության մեջ։
«Միայն ԱԹՍ–ներն այն ցանկալի արդյունքը չտվեցին, որին ձգտում էր Ադրբեջանը։ Ավելի շուտ կոնկրետ պլանի շրջանակում տեխնոլոգիաների մարտավարական ճիշտ կիրառումը Բաքվին թույլ տվեց հասնել իր որոշ նպատակներին», – նշվում է ուսումնասիրության մեջ։
Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը կարծում է, որ կարճ պատերազմը չպետք է դիտարկել որպես ցամաքային համակարգերի և մասնավորապես զրահատեխնիկայի նկատմամբ ԱԹՍ–ների վերջնական գերակայության ազդանշան։
Փաստաթղթում ասվում է նաև, որ հայկական կողմը Ադրբեջանին թույլ տվեց հաջողությամբ կիրառել անօդաչուները ՀՕՊ–ի անկազմակերպ ու հնացած համակարգի, քողարկումը անտեսելու, տարակենտրոնացման և սեփական դիրքերի ոչ պատշաճ զինման հաշվին։
Գրքի հեղինակների կարծիքով` ադրբեջանցիները կարողացան հաջողված ռազմավարական հարձակողական գործողություն իրականացնել, որի ընթացքում լայնորեն կիրառվեցին ցամաքային ուժերը, այդ թվում` տանկեր, այլ զրահատեխնիկա, տարբեր հրետանի, հրթիռային համակարգեր և հետևակային զորամիավորումներ։ Ակտիվորեն կիրառվեց նաև օդաչուավոր ավիացիան, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.