Պարզել է Կովսականում հայ զինծառայողներին խոշտանգած ադրբեջանցիների ինքնությունը
Հայ իրավապաշտպանները պարզել են, որ 2020 թ. հոկտեմբերի 20-ին Կովսականում (Զանգելան) հայ զինծառայողներին սպանած և նրանց դիերը խոշտանգած ադրբեջանցի պատերազմական հանցագործները, մասնավորապես՝ սահմանապահ ծառայողները, նույն անձինք են, որոնք, ըստ համացանցում տարածված տեսանյութի, 2020 թ. նոյեմբերի 7-ին պարում և ուրախանում էին Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ իրենց կողմից անգլերենով կազմված արտահերթ զեկույցը ներկայացնելիս:
«Մենք դեմքերով իդենտիֆիկացրել ենք նրանց, զեկույցում կան նրանց նկարները բաց դեմքերով», - հայտարարեց Հայաստանի օմբուդսմենը:
Թաթոյանի խոսքով՝ 2020 թ. հոկտեմբերի 20-ին 61 հայ զինծառայող Կապանից մեկնել էր դեպի Կովսական, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով հայ զինծառայողների մի մասը սպանվել է, մի մասը փրկվել է, իսկ մյուս մասը գերեվարվել և բռնի անհետացել է:
«Այստեղ կարևորն այն է, որ մենք փաստերի իդենտիֆիկացում ենք արել, որոնք նախ և առաջ վկայում են, որ տեղի են ունեցել դաժանություններ ոչ միայն կենդանի անձանց, այլև մարմինների մասերի նկատմամբ», - ասաց Արման Թաթոյանը՝ մատնանշելով էկրանին ցուցադրված լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի պատերազմական հանցագործները կտրում սպանված հայ զինծառայողների ականջները:
«Սրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողներ են: Այս դեպքը տեղի է ունեցել Կովսականում», - հայտնեց Հայաստանի օմբուդսմենը՝ նշելով, որ իրենց կողմից ներկայացված արտահերթ զեկույցում մանրամասներով նկարագրված է նշված գործողություններն իրականացրած ադրբեջանցի սահմանապահ ծառայողների համազգեստը, սպառազինությունը: Ընդ որում, հաջողվել է պարզել նրանցից որոշների ինքնությունը:
«Զեկույցում հատուկ լուսանկարներով ցույց է տրված, որ հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել են: Մեր իդենտիֆիկացումը ապացուցում է, որ դա տեղի է ունեցել, օրինակ, թուրքական արտադրության «Otokar APV» հատուկ մեքենայով, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը: Իսկ այն, որ նաև սպանված զինծառայողներին քաշել են սպանված կամ կենդանի վիճակում, կապել են մեքենայից, դա ակնհայտ է դառնում, երբ մենք մանրամասն վերլուծում ենք նրանց հագուստների վիճակը, մարմնական վնասվածքները, տեղակայումը և այլն», - նշեց Թաթոյանը:
Մեկ այլ լուսանկարում պատկերված էին ադրբեջանական սահմանապահ ծառայողները Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցի դիմաց: Հայ իրավապաշտպանները ուսումնասիրել են նաև նրանց զենքերը: Նշված ադրբեջանցի զինծառայողները զինված են եղել ադրբեջանական արտադրության «Խազրի» ինքնաձիգերով: Իրավապաշտպանները պարզել են, որ նշված ինքնաձիգերով զինված սահմանապահ ծառայողները և Կովսականում հայ զինծառայողներին խոշտանգած ադրբեջանական զինծառայողները նույն ինքնաձիգերով են զինված եղել:
«Զեկույցում, որը կհրապարակվի, գույներով, իդենտիֆիկացնող առանձնահատկություններով նկարագրված է այս համազգեստը: Սրանք նաև այն զինծառայողներն են, որոնք այսօր ներկա են Սյունիքի համայնքների միջև ընկած ճանապարհներին, և նաև նշվում է, որ պետք է տեղակայվեն նաև գյուղերի հարևանությամբ», - հավելեց Արման Թաթոյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.