Ադրբեջանցի սահմանապահների մի մասը Սյունիքի ճանապարհներին զգեստափոխված զինվորականներ են
Տեղեկություններ ունենք, որ ադրբեջանցի սահմանապահների մի մասը Սյունիքի ճանապարհներին իրականում զգեստափոխված զինվորականներ են։ Այս մասին ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ գերիների հանդեպ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին Հայաստանի ՄԻՊ զեկույցին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է News.am-ը։
Խոսելով ադրբեջանցի սահմանապահների կողմից պատերազմի ժամանակ կատարված հանցագործությունների մասին՝ Թաթոյանը առաջին հերթին նշեց հոկտեմբերի 20-ին հայ զինվորականների խմբի վրա հարձակումը, ովքեր Կապանից գնում էին Կովսական։ 61 մարդկանց մի մասն սպանվել է, մյուսները՝ գերեվարվել։ Փաստերը վկայում են դաժանությունների և դիերի մարմիններն անարգելու մասին։ Օմբուդսմենը ցուցադրեց լուսանկար, որտեղ ադրբեջանցի զինվորականները կտրում են զոհված հայերի ականջները։ «Ադրբեջանցի սահմանապահները զոհվածներին կամ ողջերին կապում էին մեքենաներին ու քարշ տալիս»,- ասել է մարդու իրավունքների պաշտպանը։ Ադրբեջանցի սահմանապահների համազգեստը, զենքը, մեքենաները և անգամ ոմանց դեմքերը նույնականացվել են։
«Այդ նույն սահմանապահները կանգնած են Սյունիքի և հարևանությամբ գտնվող գյուղերի ճանապարհներին։ Նրանք են փակել միջպետական ճանապարհը»,- նշել է Թաթոյանը. «Այս ամենը հակահայկական քաղաքականության հետևանքն է։ Դրա համար մենք ասում ենք, որ նրանց ներկայությունը ճանապարհին և գյուղերի մոտ կյանքի և ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտում է։ Պետք է ներդրվեն պատասխանատվության մեխանիզմներ զանգվածային հանցագործությունների համար։ Քանի դեռ հանցագործություններ կատարածները պատասխանատվության չեն ենթարկվել, մեծ է դրանց կրկնվելու սպառնալիքը։ Իրավիճակի հետազոտությունը ցույց է տալիս, որ խախտումներն ավելի հաճախակի են դարձել. գյուղերի գնդակոծություն, սպառնալիքներ գյուղացիներին, դիտավորյալ հրդեհներ, որպեսզի խնդիրներ ստեղծվեն սնվելու հետ կապված, ճանապարհների շրջափակում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.