Անհետ կորածի հարազատ․ Սգացող ծնողները «սև տոնակատարություն կբերեն» ձեր գլխին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուրեմն կառավարությո՛ւն, եթե դուք պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն կազմակերպել ու նշում եք, որ դա զոհերի հիշատակին է, լավ իմացեք՝ մեր սգացող ծնողները «սև տոնակատարություն կբերեն» ձեր գլխին։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե «ՀՀ անկախության 30-ամյակին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն, ու դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։
«Մարդկանց պետք չէ այս տեսակ արհամարհել ու վիրավորել։ Ի՞նչ է նշանակում՝ զոհերի հիշատակին։ Դուք զոհ հարգո՞ղ եք, զոհի հիշատակ հարգո՞ղ եք», - ասաց նա։
Զոհվածի հարազատը նաև անդրադարձավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ իրենց հանդիպմանը․ այնուհետև նրա Հունաստանում ծովափնյա զվարճանքին։
«Մի քանի օր առաջ, երբ ԱԺ-ում փակ հանդիպում ունեցանք, Ալեն Սիմոնյանն ասում էր՝ մենք կիսում ենք ձեր ցավը։ Այդ ցավը կիսողն այսօր գնում, «կլուբերում» «տժժում է» Էսպե՞ս եք կիսում մեր ցավը», - ասել է Արսեն Ղուկասյանը, տեղեկացնում է Yerevan.Today-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).