Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՍԱ ՑԻՆԻԶՄԻ ԳԱԳԱԹՆԱԿԵՏՆ Է, ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐԻՑ ԷԼ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀՅՈՒՐԵՐ ՀՐԱՎԻՐԵՔ
Կապիտուլյացիայի խորհրդանիշն, ում «շնորհիվ» թուրքն ամիսներ շարունակ 1000 զինվորով ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, ասում է՝ Հայաստանի անկախության 30 ամյակը կնշվի մասշտաբային ու գունագեղ տոնակատարությամբ, կունենանք 4 ոչ աշխատանքային օր։ Սա ցինիզմի գագաթնակետն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե « ՀՀ անկախության 30-ամյակին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն, ու դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։
«Հայաստանի 30-ամյա հաղթանակները պարտություն դարձրածը անկախության տոնակատարումից է խոսում։
Շուշին ու Հադրութը օկուպացված չհամարողի սիրտը տոնակատարություն է ուզում։
Կարո՞ղ է հարևան երկրից էլ բարձրաստիճան հյուրեր հրավիրեք այդ տոնակատարությանը։
Անկախ պետականություն կա՞, որ 4 օր «միջոցառումներ» ես կազմակերպում։
Հայ ռազմագերիներին Բաքվում դատում են, իսկ սրանք …
Անկախության 30-ամյակի լավագույն նվերը կլիներ հայ բոլոր ռազմագերիների վերադարձը, թշնամու զորքի վռնդումը ՀՀ տարածքից, առանց Արցախի կարգավիճակի հարցը հստակեցնելու՝ դեմարկացիայից հրաժարվելն ու ձեր թիմի հեռացումը։
Բայց ունենք լրիվ հակառակ պատկերը։
Ու այս ամենը հասարակական բութ ու վերացական անտարբերության ֆոնին։
Ծափ տվեք,արա՛…», - գրել է Էդուարդ Շարմազանովը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.