Թբիլիսին պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի ու Բաքվի միջև
Թբիլիսին պատրաստ է Երևանի ու Բաքվի միջև միջնորդի դեր ստանձնել, այդ թվում՝ գերիների վերադարձի հարցում: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այս մասին ասել է Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ղարիբաշվիլին հիշեցրել է այս տարվա հունիսին Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների խմբի Հայաստան վերադառնալու մասին: Նրանց վերադարձրել են Վրաստանի տարածքով, դրան նախորդել են բանակցությունները, այդ թվում՝ Թբիլիսիի միջնորդությամբ։
«Այս հաջողված նախադեպը մեզ լավատեսության հիմք է տալիս։ Ես ևս մեկ անգամ վերահաստատեցի վարչապետին Վրաստանի լիակատար պատրաստակամությունը` շարունակելու ակտիվ միջնորդության դերը, որ վստահությունը վերականգնվի։ Վստահությունը, որը շատ կարևոր է ու մեր ապագա համագործակցության հիմքերի հիմքն է», - ընդգծել է Ղարիբաշվիլին:
Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկերոջը՝ գերիների վերադարձին աջակցելու համար:
«Կատակով ասում եմ, որ այդ երկու օրերի ընթացքում (նկատի ունի հունիսյան բանակցությունները,–խմբ.) ավելի շատ շփումներ եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ, քան նախընտրական շրջանում մեր ընտրողների հետ։ Շատ կարևոր էր մեր անձնական հարաբերությունների նոր մակարդակ հաստատելը, և այն օրերին ստեղծված մթնոլորտը շատ լավ հիմք է, որ մեր երկրների ու կառավարությունների միջև կապերն ավելի արդյունավետ լինեն», - ասել է Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).