Ղազինյան․ «Գունագեղ» ցինիզմի փոխարեն ՀՀ անկախության օրը պետք է ռազմական շքերթ անցկացնել
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերի 21-ին միջոցառում կազմակերպելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած հայտարարությանը։
««Գունագեղ» ցինիզմի փոխարեն ՀՀ անկախության օրը պետք է ռազմական շքերթ անցկացնել՝ մեր ազգի կոտրված ոգին վերականգնելու, իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների կիսատ թողած գործը շարունակելու և նրանց զոհողությանը իմաստ և բովանդակություն հաղորդելու նպատակով:
Օր առաջ պետք է ձևակերպել համազգային միասնական օրակարգ, որը պետք է հիմնված լինի մեր պետության հզորացման և կորսված հաղթանակները վերադարձնելու տեսլականի վրա» , - գրել է Ղազինյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին հայտարարել է, թե սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն. նվիրված է լինելու զոհերի հիշատակին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: