Աշոտ Բարսեղյան․ Ներկայիս իշխանությունների օգտին քվեարկածները իրենց ապագան այլ երկրում են փնտրում
Հայաստանի ներկայիս իշխանությունների օգտին քվեարկած մարդիկ հոգու խորքում իրենց ապագան չեն կապում երկրի հետ և ցանկանում են արտագաղթել: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը:
Նա պարզաբանեց, որ արտագաղթել է մարդկանց այն հատվածը, որը մանդատ է տվել ներկայիս իշխանություններին՝ հանուն ապագայի, սակայն այդ ապագան փնտրում է այլ երկրում:
«Շատերն իրենց ապագան չեն կապում երկրի հետ: Մարդիկ հեռանում են կորոնավիրուսի ծանր հետևանքների, պատերազմի և անվտանգության խնդիրների հետևանքով: Պատճառները կապված են Հայաստանի շուրջ ստեղծված քաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակի հետ», - հավելեց Բարսեղյանը:
Նա նշեց, որ չնայած տնտեսության դրական միտումների մասին իշխանությունների հայտարարություններին՝ գնաճն առավել քան շոշափելի է:
«Վիճակագրությունը միշտ կարող է ներկայացվել դրական լույսի ներքո, սակայն երբ անմիջականորեն աշխատում ես մատակարարների հետ, այլ պատկեր է ստեղծվում: Էկոնոմիկայի նախարարը զբաղված է պոպուլիզմով, ինչն անընդունելի է ու շատ վտանգավոր: Չի կարելի 2021 թվականի տվյալները համեմատել կորոնավիրուսային տարվա ցուցանիշների հետ և ուրախանալ: Բացասական սպասումները ծայրահեղ բացասական ազդեցություն են ունենում տնտեսության վրա, և արդեն դժվար է պատկերացնել, թե ինչպես հնարավոր կլինի վերականգնել հանրային սննդի ոլորտի՝ 2017-2018 թվականների ցուցանիշները», - ընդգծեց Աշոտ Բարսեղյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.