Վիրահայոց թեմում վերաօծվել է Փոքր Խանչալիի Սուրբ Հակոբ եկեղեցին
Հանդիսավոր մթնոլորտում, դռնբացեքի արարողությամբ և Սուրբ մյուռոնի զորությամբ վերաօծվել է Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղի 19-րդ դարի կառույց Սուրբ Հակոբ եկեղեցին: Այս մասին News.am-ը տեղեկանում է Վիրահայոց թեմից։
Այսպիսով, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիների շարքը համալրվել է ևս մեկ վերաօծված եկեղեցով:
Եկեղեցու վերաօծման սրբազան արարողությունը կատարվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ձեռամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի կողմից՝ Նինոծմինդայի շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի մասնակցությամբ:
Աստծու տան վերաօծման արարողությանը ներկա են եղել հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:
Հինավուրց եկեղեցու վերաշինության աշխատանքներն իրականացվել էր ծննդով փոքր խանչալցի, այժմ ռուսաստանաբնակ գործարար Արտակ Իսպիրյանի բարեգործությամբ: Բարերարի խոսքերով, նպատակը եղել է պահպանել հինավուրց եկեղեցին և գյուղի բնակչությանը ընձեռել աղոթելու, եկեղեցական ծեսերին մասնակցելու, պսակ, մկրտություն և այլ կրոնական արարողությունները բարեկարգված եկեղեցում իրականացնելու հնարավորություն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).