Զոհված ու անհետ կորած զինվորների հարազատները պահանջում են չեղարկել գունագեղ տոնակատարությունը
Անկախության տոնին գունագեղ տոնակատարություն կազմակերպելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բարկացրել է Արցախի պատերազմում զոհված, անհետ կորած զինծառայողներից շատերի ծնողներին, հարազատներին, ինչպես նաև քաղաքացիներին, աղ լցրել նրանց դեռ բաց ու մրմռացող վերքին։
Պատերազմի առաջին տարելիցին ընդառաջ Հանրապետության հրապարակում գունագեղ տոնակատարության անցկացման մասին հայտարարությունը նրնցից շատերը որակեցին ցինիկ ու սրբապղծություն։
Ֆեյսբուքյան իրենց էջերում զոհված զինծառայողների ծնողներ, քույրերը պահանջում են չեղարկել այդ միջոցառումը։
«Ֆլեշմոբ.
Ես` հերոս Դուխավիկ Մխիթարի մայրս, դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող գունագեղ միջոցառումը և պահանջում չեղարկել այն...»,-գրել է Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։
«Ես` հերոս Իլյա Հակոբյանի քույրս, դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին կայանալիք գունագեղ միջոցառումը և պահանջում եմ չեղարկել այն...»,-գրել է Հասմիկ Հակոբյանը։
«Ես` հերոս Կարենի քույրս, դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող գունագեղ միջոցառումը և պահանջում չեղարկել այն...»,-գրել է Ալիսա Միրզոյանը։
«Ես` հերոս ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՅՐՆ ԵՄ և դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող գունագեղ միջոցառումը և պահանջում չեղարկել այն...»,-գրել է Նաիրա Խաչատրյանը։
«Ես` հերոս Վրեժի քույրս, դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող գունագեղ միջոցառումը և պահանջում չեղարկել այն...»,-գրել է Աղավնի Մարտիրոսյանը։
«Ես` հերոս ՌՈՒԲԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ մայրս, դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող «գունագեղ» միջոցառումը և պահանջում չեղարկել այն...»,-գրել է Աննա Համբարձումյանը։
«Ես Հերոս Պապ Այվազյանի՝ հայրը խստորեն դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունենալիք խեղկատակությունը և պահանջում անհապաղ դադարեցնել այս անհարգանքը մեր որդիների նկատմամբ, և պահանջում պետությունից նախ գտեք իմ, և մեր որդիների մարմիները հանձնեք մեզ, քանզի մեր որդիները զոհվեցին լիարժեք անկախության համար բայց դուք այն վերածեցիք կիսանկախության, ըստայդմ դուք իրավունք չունեք այս անորոշ ֆոնի վրա և մեր որդոց թափած այրան վրա տոնակատարություն կազմակերպել»,-գրել է Գարիկ Այվազյանը։
Գունագեղ տոնակատարությունների չեղարկման պահանջով հանդես եկող ծնողների, քույրերի, հայրերի ցանկն այսքանով չի սահմանափակվում։
Ֆլեշմոբ-կոչին միացել են սոցիալական ցանցի օգտատերեր, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Ես ևս միանում եմ 2020 թվականի ավերիչ պատերազմի արդյունքում զոհված, անհետ կորած, գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հորդորներին՝ իշխանությունից պահանջելով չեղարկել նախատեսվող «գունագեղ տոնակատարությունը»։
Եթե նույնիսկ փոքր, խորհրդանշական միջոցառումներ նախատեսվեն, ապա դրանք պետք է լինեն առավելագույնը զուսպ՝ առանց ավելորդությունների, ճոխությունների և համերգային մասի»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.