18 զինծառայողների մահվան հանգամանքների գործով դատավարությունը տեղափոխվեց Երևան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում սեպտեմբերի 7-ին 16 զինծառայողի և 2 սպաների զոհվելու դեպքի գործով դատավարությանը դատարանը որոշեց նշանակել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։
Նիստերի տեղափոխման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էին տուժողների իրավահաջորդները։
Նշենք, որ մեղադրյալի աթոռին է փոխգնդապետ, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։
Հիշեցնենք, որ զինծառայողները մինչև պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։ Հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի անձնակազմը Հորադիզի շրջանի Տիլի գյուղ տեղափոխել։
Ըստ մեղադրանքի՝ Ճանապարհին՝ Իշխանաձորում, Անդրանիկ Վերանյանը նկատել է, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալը» կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել հրամանատարին, հրամանատարը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի ձայն են լսել և ինքն էլ հրաման է տվել՝ ցրվել տարածքում ու պառկել գետնին։ Ըստ հաղորդագրության՝ Անդրանիկ Վերանյանն անձամբ լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է անձնակազմին նստեցնել ավտոմեքենան և շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ն ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։ 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան ու շարժվել, 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին», 18 զինծառայող զոհվել են, մեկը՝ մարմնական վնասված ստացել։
Զոհված զինծառայողների հարազատները պնդում են, որ զինվորների մահվան պատճառը Վերանյանի սխալ հրամանն է եղել։
Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) հատկանիշներով, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.