Последние новости

Հադրութցիների բողոքի ակցիան կառավարության մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հադրութից բռնի տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացնում կառվարության շենքի մոտ. նրնք պահանջում են իրենց ապահովել բնակարաններով:

 

«Մենք Հադրութում մեր եղած-չեղածը կորցրել ենք, հիմա չգիտենք փախստական ենք, թե վերաբնակիչ ենք: Մեզ ոչ մի բան չեն ասում: Հիմա եկել ենք նախ իմանանք՝ մեր բնակարանների հարցը ոնց է լուծվելու: Մենք Արցախից հրաժարվել ենք: Արցախը մեզ պատասխանել է, որ բոլորդ պետք է գաք Ղարաբաղ, ձեզ տուն են տալու: Թե քանի տարուց են տալու, դա էլ չեն ասում:ՈԹւ մեզ Արցախում ոչ մեկը չի ասում, որ քո անվտանգությունն ապահովված է:

Մյուս կողմից Ստեփանակերտում ոտք դնելու տեղ չկա, շատ մարդ է գնացել էնտեղ: Հարակից տարածքներում էլ տեղ չկա, միայն սահմանի բերանին է, ես էլ չեմ ուզում գնամ էնտեղ երեխա տանեմ: Էնքան զոհ եմ տվել, էլ չեմ ուզում զոհ տամ: Եթե ուզում են գնան, թող Արցախի մեր իշխանություններից գնան: Մեծամասնությանը բերել են Հայաստանում են գործի դրել: Մենք պարտվել ենք կռիվը ԱԱԾ տնօրենը ոչ ի պատասխան չի տալիս: Ինչի՞ ենք կռիվը պարտվել: Մինչև հիմա Արայիկ Հարությունյանն իրեն կանչե՞լ է, ասի՝ խի՞ ենք պարտվել: Էսօր էլ բերել են էստեղ են դրել իշխանության: Ու հիմա մեզ ասում են՝ գնացեք Արցախ: Խի՞ մենք գնանք, թող իրենք գնան: Մենք կռվել ենք, զոհ ենք տվել, թող գնան իրենք էլ զոհ տան, որ իմանան՝ դա ինչ է»,-ասաց հադրուցի տղամարդը:

Նա տեղեկացրեց, որ այսքան ժամանակ տարբեր տեղեր վարձով են ապրում. «Հայաստանի կառավարությունը հյուրընկալության փող էր տալիս, վարձը տալիս ենք, բայց հեսա էդ էլ են ուզում կտրեն: Երևանում ամենաէժան տան վարձը 100 հազար դրամ է: Ո՞նց նենք, որ կարողանանք վարձը տանք, մյուս կոմունալները տանք: Ասում են՝ եկեք Արցախ, բայց էնտեղ էլ տուն չկա, որ տան, ապրենք: Ես Հադրութում 3 հարկանի տուն եմ սարքել, որ տղես վարձով չմնա, էսօր տունս մնացել է Ալիևին: Հիմա իմ պատասխանն ո՞վ է տալիս: Եթե Հադրութը մեզ տան, 100 տոկոսով, հենց էսօր բոլորս կգնանք: Ասում են՝ գնա Մարտակերտ: Հենա թուրքը մտել ա տուն, երեխեքին վախեցրել է: Թող Արայիկ Հարությունյանն ու Հայկ Խանումյանը գնան Մարտակերտ: Աղաջանյան Կամոն կռվից հետո եկել է Հայաստան, բա թող գնա Ղարաբաղում ապրի»,-ասաց հադրութցին:

Նա հավելեց, որ պատերազմում պարտվել ենք, որովհետև 1994-ից սկսած մեր բանակը թալանել են. «Սալյարկա էլ են գողացել, հոսանք էլ են գողացել: Մեր գենոերալը Հադրութում մեծ օբյեկտ ուներ, որի հոսանքն ու ջուրը բանակից էր գալիս: Ինքը մի կոպեկ չէր տալիս: Թալանել են, դրա համար էլ պարտվել ենք: Մենք էդ կռիվը չենք կազմակերպել, դրա համար էլ պարտվել ենք: Որ դուք էդ գեներալների, նախագահների տները որ տեսնեք, կպատկերացնեք, թե ինչի ենք մենք պարտվել: Զենք պետք է առներ, ոչ թե տուն»,-ասաց նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ