Վարդևանյան․ Չարչյանը երեկ հիվանդանոց տեղափոխվել է գրեթե ուշագնաց լինելու պայմաններում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արմեն Չարչյանի գործում մեղադրական դատավճիռ կայացնելու որևէ ապացուցման շեմ հաղթահարված չի. չկա դա ուղղակի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Այս պայմաններում մարդուն կալանքի տակ սենց ֆետիշացված ձևով պահելը իրավունքի հետ առնչություն չունի: Իրավաբանությունը սրա մասին չէ: Իրավաբանությունը նրա մասին է, որ կալանավորումը ծայրահեղ միջոցն է, երբ ոչ մի այլ միջոցով հնարավոր չէ անձի պատշաճ վարքագիծ ապահովել:
Ես ինձ այդ հարցն եմ հաճախ տալիս. Նժարի վրա ի՞նչ շահ է դրված, որ ավելի կարևոր լինի, քան մարդու կյանքը, վաստակը, առողջությունը: Սա կարող է լինել վրեժխնդրություն, կարող է լինել բռնապետական ռեժիմի դրսևորման ամենադասական իրավիճակներից մեկը: Սա վախեցնող մթնոլորտ է: Ես ցավ եմ ապրում, որ ունենք նման տոտալ անգործության մատնված իրավական համակարգ»,-ասաց նա:
Վարդևանյանն ասաց, որ Արմեն Չարչյանը երեկ հիվանդանոց տեղափոխվել է գրեթե ուշագնաց լինելու պայմաններում. «Սա խոշտանգում է: արմանալի է, թե նման պայմաններում ինչ Բարձրագույն դատական խորհրդի մասին ենք խոսում, ինչ մակարդակի դատախազության մասին ենք խոսում»:
Հարցին, թե որոնք են լինելու իրենց գործողությունները, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Գործողություններ կան, որոնց մասին դեռևս չենք բարձրաձայնում: Կփորձենք այս իրավիճակները միջազգային հանրությանը ևս ներկայացնել: Տեղյակ եմ, որ բժշկակակն հանձնաժողով ձևավորելու և փորձաքննություն իրականացնելու մասով ևս գործողություններ կատարվում են»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: