Բազմաթիվ համայնքներում ՀՅԴ-ն հանդես է գալու իր առանձին ցուցակով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և մենք «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներով եկել ենք նրան տեսակցության: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Շատ հստակ փաստերով և փաստաբանները, և բժիշկները ասել են, որ պրոֆեսորի առողջական վիճակն իրոք անհամատեղելի է անազատության մեջ գտնվելու հետ: Պարզապես այսօրվա իշխանության կողմից սա խոշտանգում է, քաղաքական պատվերով հետապնդում է: Ոչ միայն պարոն Չարչյանի, այլև մեր խմբակցության մյուս պատգամավորների ու նաև բազմաթիվ անահատների, աջակիցների նկատմամբ: Մեր խմբակցության, փաստորեն, 10 տոկոսը այսօր ձերբակալված է կեղծ, շինծու մեղադրանքներով, այդ թվում Սահմանադրության կոպիտ ոտնահարմամբ: Սա է իշխանության կերպարը»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենք մի շարք դեսպանությունների, այդ թվում միջազգային կազմակերպությունների նամակով տեղեկացրել են, թե ինչ է կատարվում Հայաստանում այս օրերին. «Առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ և այս իշխանությունը համատարած կերպով մեր հավանական թեկնածուների նկատմամբ իրականացնում է բռնաճնշումներ, շարունակվում են ճնշումները համայնքների ղեկավարների նկատմամբ: Շարունակվում են ճնշումները, որ գործող համայնքի ղեկավարները հրաժարական տան, որ իրենց թեկնածուներին նշանակեն ժամանակավոր պաշտոնակատար և ՏԻՄ ընտրություններում հասնեն հաջողության»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Գորիսում ՀՅԴ-ն պաշտպնելու է Առուշ Առուշանյանի թեկնածությունը. «Տարբեր համայնքներում ունենք տարբեր մոտեցումներ: Տեղեր կան հանդես կգանք դաշինքով, տեղեր կան՝ առանձին: Բազմաթիվ համայնքներում ՀՅԴ-ն հանդես է գալու իր առանձին ցուցակով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).
-
2025-07-18 05:12
Главу азербайджанской диаспоры на Урале Шахина Шыхлинского объявили в федеральный розыск. По предварительным данным, он находится в Москве, рассказал URA.RU осведомленный источник.