Խաղողագործները չեն համաձայնել. բերքը վազի վրա փչանում է
Արարատի մարզի խաղողագործներն այս պահին ևս շարունակում են փակ պահել դեպի մայրաքաղաք եկող մայրուղին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տափերականի համայնքապետի օգնական Ալիկ Միրզոյանը՝ հավելելով, որ տեղում նաև ոստկանական ուժեր կան։
Նա տեղեկացրեց, որ բողոքի ակցիա իրականացնող գյուղացիներին քիչ առաջ մարզպետարանից ինչ-որ աշխատակից է մոտեցել, փորձել համոզել դադարեցնել ակցիան։
Հարցին՝ խաղողագործներին կոնկրետ լուծումներ առաջարկվե՞լ են, Ալիկ Միզոյանն ասաց, որ իր իմանալով՝ առաջարկ է եղել երկու օրից ինչ-ինչ լուծումներ տալ նրանց խնդիրներին, սակայն գյուղացիները չեն համաձայնել սպասել։
«Խնդիրները մեկը չեն. և՛ խաղող ընդունելու, և՛ ընդունած բերքի դիմաց վճարելու, և՛ խաղողի գնի խնդիր կա։ Չկարգավորված հարցերը շատ են, և մարդիկ ուզում են հասկանալ՝ ինչ անեն, խաղող երբ քաղեն։ Գյուղացիներն ասում են, որ էլ օր չունեն, խաղողը վազի վրա փչանում է։ Չքաղած խաղողն ընդամենը մի քանի օր կարող է դիմանալ, այնուհետև փչանում է, էլ չեմ ասում քաղած բերքի մասին։
Ժողովուրդը նաև բանվորի, տեխնիկայի խնդիր ունի, այսինքն՝ եթե այսօր հասկանան, որ գործարաններն իրենց ուզած պայմաններով ընդունում են բերքը և խաղողը պետք է վաղը ևեթ քաղվի, չեն հասցնի. աշխատողների թիվը չի հերիքի», - ասաց Տափերականի համայնքապետի օգնականը։
Նա հիշեցրեց, որ որոշ գործարաններ պատրաստ են խաղողը գնել կիլոգրամի դիմաց 110-130 դրամով, ինչը գյուղացուն չի գոհացնում. խաղողագործներն ակնկալում են առնվազն 150 դրամ սակագին, ինչպես եղել է նախորդ տարի։
Հիշեցնենք, որ գյուղացիները կառավարությունից պահաջում են լուծել խաղողի մթերման խնդիրը: Ճանապարհը փակելու համար նրանք օգտագործում են բեռնատար մեքենաներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.