Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի Գորիսի ՏԻՄ ընտրություններին
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես կուսակցությունը կմասնակցի Գորիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Կուսակցությունն այս մասին հայտնել է Facebook–ի էջում։
«Նկատի ունենալով Սյունիքի շուրջ ծավալվող իրադարձությունները կուսակցության ուշադրության կենտրոնում պահելու և, ըստ այդմ, մարզում կուսակցության գործունեությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը, Սյունիքի և, մասնավորապես, Գորիս խոշորացված համայնքի զարգացման ծրագրերին Կոնգրեսի մասնակցության ապահովման կարևորությունը, վարչության որոշմամբ Հայ ազգային կոնգրեսը սեփական ցուցակով կմասնակցի Գորիս համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին»,-ասվում է ՀԱԿ–ի հաղորդագրության մեջ։
Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ Գորիսի՝ ներկայում կալանքի տակ գտնվող քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին «Առուշ Առուշանյան» դաշինքով, որը ստեղծվել է «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների միավորմամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.