Последние новости

Ոստիկաններն ուժով բացել են գյուղացիների փակած Երևան-Երասխ ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արարատի մարզի խաղողագործներն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կրկին փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը։ Խաղողագործները պահանջում են, որ մթերող ընկերությունները բերքն ընդունեն ողջ ծավալով, մեկ կգ դիմաց վճարելով 150 դրամ՝ ներկա 120-130 դրամի փոխարեն։

 

Արարատացիները ճանապարհը փակել են Երևան-Երասխ ճանապարհի դեպի Տափերական գյուղ տանող հատվածում: Ոստիկանները երկար ժամանակ բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները հրաժարվում էին: Ի վերջո, ոստիկանները բռնի ուժով բացեցին միջպետական ճանապարհը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ