Последние новости

Զախարովա. Մոսկվան ուշադիր հետևում է Երևանում և Բաքվում քննարկումներին

Մոսկվան ուշադիր հետևում է Երևանում և Բաքվում խաղաղության պայմանագրի կնքման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման քննարկումներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Քաղաքական հարցերի շուրջ կողմերի միջև սկզբունքային տարաձայնությունները, ցավոք, պահպանվում են, հենց այդ պատճառով մենք առաջնային ենք համարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների անշեղորեն իրականացումը: և իհարկե, առաջին հերթին դա վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանմանը, հումանիտար համալիր հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Հուսով ենք, որ այս քայլերը կօգնեն պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար»,- նշել է նա, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ