Սեպտեմբերի 21-ի «գունագեղ» միջոցառումը կազմակերպելու համար պետբյուջից 1 միլիարդ դրամ է հատկացվել
Hraparak.am-ի տեղեկություններով, անկախության տոնը նշելու համար բյուջեից հատկացվելու է 1 մլրդ դրամ՝ 2 մլն դոլար։ 2 մլն դոլարը ծախսելու համար մրցույթ չի հայտարարվելու։
Գնումը կառավարությունը ձևակերպել է որպես հրատապ և իրականացնում է մեկ անձից, այսինքն՝ առանց մրցույթի։ Այդ մեկ անձը կառավարության սիրեցյալ ընկերությունն է՝ «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն, որը Նիկոլ Փաշինյանի օրոք մեծ պատվերներ է ստանում։ Կայքի փոխանցմամբ՝ այս ընկերության սեփականատեր Աշոտ Առաքելյանը Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի հետ մտերիմ ընկերական հարաբերություններ ունի, և հենց Արայիկ Հարությունյանն է ապահովում Աշոտ Առաքելյանի «պռախոդը» նոր իշխանության օրոք։
Համեմատության համար նշվում է, որ 2018 թվականին անկախության 27-ամյակը նշելու համար ՀՀ պետբյուջեից ծախսվել է ընդամենը 84 մլն 775 հազար դրամ: Մոտավորապես նույնչափ գումար՝ 100 մլն դրամ էր հատկացվել անկախության հռչակման 25-րդ և 26-րդ տարեդարձների տոնական միջոցառումների համար, տեղեկացնում է Aysor.am-ը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարել էր, որ անկախության 30-ամյակի առիթով Հանրապետության Հրապարակում «գունագեղ միջոցառում» են անկցացնելու:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 15:20
Главы правительств России и Армении Михаил Мишустин и Никол Пашинян провели встречу на Алтае, сообщает пресс-служба правительства РФ.
-
2025-07-24 15:09
55-летняя Марине Авалян из Тынды (Амурская область) не попала на злополучный рейс Ан-24 "Хабаровск-Благовещенск-Тында" и осталась в живых. Об этом сообщает ТГ-канал Shot.
-
2025-07-24 15:05
Запад пытается вывести процесс армяно-азербайджанской нормализации из регионального контекста и подчинить его собственным интересам. Об заявила официальный представитель МИД России Мария Захарова на бриифнге в четверг.
-
2025-07-24 15:01
Максимальный срок рассмотрения дела в связи с ЭСА составляет 3 месяца. Он может быть продлен еще на месяц, если одна из сторон подаст ходатайство о продлении срока для изучения вопроса. Об этом заявил председатель Комиссии по регулированию общественных услуг Месроп Месропян на брифинге после заседания правительства сегодня, 24 июля.