Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Դադիվանքի պահպանության համար
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենում «Կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով երկօրյա համաժողով, որին ներկա են աշխարհի տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Համաժողովին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես է եկել ելույթով, որում ի թիվս այլ թեմաների խոսել է նաև Արցախից։
«Արցախյան ռազմական գործողություններից հետո գերեվարվեցին և մինչ այսօր Ադրբեջանում պահվում են դաժան պայմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով: Հայ ռազմագերիների ազատ արձակման և կրոնամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ կատարած աշխատանքի համար ցանկանում ենք ևս մեկ անգամ Մեր գնահատանքը և շնորհակալությունը հայտնել միջազգային մարդասիրական ու միջեկեղեցական բոլոր կազմակերպություններին և այստեղ ներկա ձեզ ամենքիդ», - նշել է կաթողիկոսը։
Նրա խոսքով՝ խիստ անհրաժեշտ են միջազգային հանրության և համապատասխան կազմակերպությունների միահամուռ ջանքերը՝ կանխելու մշակութային եղեռնը, ապահովելու կրոնական և մշակութային հուշարձանների պահպանությունը։ Հրամայական է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության կողմից հայկական մշակութային ժառանգության վիճակի գնահատումը, որին ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանը:
«Մոսկվայի և համայն Ռուսիո Ամենապատիվ Կիրիլ Պատրիարքի, Ռուսաստանի Դաշնության նախագահ տիար Վլադիմիր Պուտինի, ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով հնարավոր եղավ ապահովել Դադիվանքի պատմական մեր հնագույն սրբավայրի կենսագործունեությունը, որտեղ այսօր վեց վանականներ իրենց հոգևոր ծառայությունն են իրականացնում»,- ասել է կաթողիկոսը։
Նա նաև նշել է, որ գնահատելի են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Արցախի կրոնամշակութային արժեքների պահպանության բաժնի և հանձնախմբի ջանքերը՝ այստեղ մեկտեղելու ազատության ու խաղաղության վեհ գաղափարների համար իրենց ծառայությունն աշխարհում բերող նվիրյալների, որոնց համատեղ ջանքերի համագումարը մեծապես կնպաստի այդ գաղափարների վերարժևորմանն ու ամրապնդմանը։
Համաժողովին բացի եկեղեցական այրերին ներկա է եղել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Վերջինս, իր խոսքում անդրադառնալով կրոնի, խղճի և մտքի ազատության արդի հիմնահարցերին, նաև ձեռք բերված փաստերի հիման վրա արձանագրել է, որ պարբերաբար ոտնահարվում են արցախյան վերջին պատերազմի հետևանքով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների իրավունքներն ու կրոնական զգացումները, ինչպես նաև շարունակաբար ոտնձգություններ են իրականացվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նկատմամբ։ Մարդու իրավունքների պաշտպանը Ադրբեջանի որդեգրած նման վարքագիծը որակել է իբրև ցեղասպան քաղաքականություն։
Թաթոյանը նաև մեծապես կարևորել է Հայ Եկեղեցու և քրիստոնեական միջազգային կառույցների դերակատարությունն ինչպես մարդու իրավունքների պաշտպանության, այնպես էլ հոգևոր-մշակութային արժեքների պահպանության գործում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.