Ծառուկյանը 5-րդ անգամ դարձավ ՀԱՕԿ-ի նախագահ
Երևանի Օլիմպավանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվետու-ընտրական համաժողովը: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունից։
Նիստի սկզբում ներկաները հոտընկայս հարգել են արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայ մարտիկների հիշատակը:
Օլիմպիական քառամյա փուլում ՀԱՕԿ –ի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ֆինանսական հաշվետվությամբ հանդես եկավ ՀԱՕԿ–ի վերստուգիչ հանձնաժողովի անդամ Հարություն Բաբայանը:
Լսելով և քննարկելով 2016–2020թթ. ընկած ժամանակահատվածում ՀԱՕԿ –ի գործունեության մասին հաշվետվությունը, գլխավոր ասամբլեան, բավարար գնահատեց կազմակերպության կատարած աշխատանքները:
Համաժողովի մասնակիցները միաձայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ վերընտրեցին Գագիկ Ծառուկյանին. ի դեպ, նա այդ պաշտոնում ընտրվեց հինգերորդ անգամ:
ՀԱՕԿ–ի փոխնախագահներ ընտրվեցին օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը և ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:
Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Որոշ քննարկումից հետո ընտրվեց 15 հոգուց բաղկացած գործկոմի կազմը, իսկ երկարամյա փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը քվեարկությամբ դարձավ ՀԱՕԿ–ի պատվավոր փոխնախագահ:
Վեհաժողովի աշխատանքներին ներկա էր ՀԱՕԿ–ի պատվավոր նախագահ 92 ամյա Ալբերտ Ազարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.